Սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի մասին

26.05.2025

Սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիրը։ Ծրագրի նպատակը սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով պետության կողմից ֆերմերային տնտեսությունների կողմից ձեռք բերվող սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցումն է։ Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը շահառուներին մատուցած սպանդի ծառայության դիմաց տնտեսավարողին տրամադրվելու է մատուցված ծառայության վճարի մասնակի փոխհատուցում՝ շահառուի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար տնտեսավարողի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։