Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարված փոփոխությունների մասին
12.05.2025
Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում։
Մասնավորապես, 2025 թվականի հունիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսն անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, այսինքն վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատու ֆիզիկական անձը, բացառությամբ Կառավարության որոշմամբ սահմանված որոշ դեպքերի։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։