Տավուշի մարզ

05.08.2021

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Շրջայցը Տավուշի Մարզում

2021թ. օգոստոսի 5-ից օգոստոսի 7-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ` Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը, Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Տավուշի մարզ` հանդիպելու Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի և Դիլիջանի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեց ներքոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
«Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ,
«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ:
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը: