Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի մասին

21.04.2025

Թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի մասին

Հարգելի գործընկերներ․
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը: Նոր կարգի համաձայն՝ գործատուն աշխատանքային պայմանագիրը, համաձայնագիրը, աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի համապատասխան էջի միջոցով, իսկ աշխատանքի ընդունվող անձը այն ստորագրելու է «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով (օտարերկրացիները՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով թվային համակարգ մուտք գործելու միջոցով)։ Նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը ձևավորվելու է ինքնաշխատ, որը գործատուի կողմից հանձնվելու է հարկային մարմին։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։