Տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային հարթակում գրանցումներ կատարելու կարգի մասին
03.06.2025
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման-հաշվառման էլեկտրոնային հարթակում տրանսպորտային միջոցի օտարման հասարակ գրավոր գործարք կատարելու և դրանից ծագող սեփականության իրավունքի միաժամանակ պետական գրանցում և պետական հաշվառում կատարելու կարգը։ Միաժամանակ, սահմանվել է, որ նույն որոշման իմաստով հաշվառման վկայագիր է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը (թվային հաշվառման վկայագիր), որը հասանելի է ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով։
Որուշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան տրամադրում է հարկային խորհրդատվություն։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։