Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգի մասին

10.06.2024

Վտանգավոր արտադրանք I Հարկային խորհրդատվություն

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման կարգը, որով կարգավորվում են ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները: Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը վտանգավոր է, ապա անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պետք է դրա մասին սահմանված ձևով առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցի տվյալ արտադրանքի մատակարարին, տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, որոնք արտադրանքից բխող վտանգը նվազեցնելու կամ զսպելու վերաբերյալ գործողություններ կատարելու լիազորություն ունեն, իսկ եթե արտադրանքը դրվել է շրջանառության մեջ՝ նաև սպառողներին։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։