Հաշվետվությունների ստուգում

Ասոցիացիան ունի մասնագիտացված և որակավորված փորձագետների հատուկ թիմ, ովքեր մատուցում են հարկային հաշվարկների և պետական այլ մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ստուգման (փորձաքննության) ծառայություն։ Ծառայությունը մատուցվում է ըստ ժամանակացույցի կամ ըստ ներկայացված պահանջի։ Ծառայության մատուցման նպատակն է Ասոցիացիայի անդամների և գործընկերների կողմից հարկային և այլ պետական մարմիններ ներկայացվող հարկային հաշվարկների և այլ հաշվետվությունների արժանահավատ և ժամանակին ներկայացման ապահովումը։