Ռիսկերի գնահատում
Ասոցիացիան իր անդամ հաշվապահների և գործընկերների համար իրականացնում է գործարքների ռիսկերի գնահատման ծառայություն։ Ծառայության շրջանակում Ասոցիացիայի փորձագետների կողմից ուսումնասիրվում են գործընկերների կնքած կամ կնքվելիք պայմանագրերը, իրականացրած կամ իրականացվելիք գործարքները, վերլուծվում և վեր են հանվում հնարավոր ռիսկերը, դրանց հետևանքներն ու պատասխանատվությունները, օրենքի շրջանակներում տրամադրվում են անհրաժեշտ խորհուրդներ։ Ըստ անհրաժեշտության տվյալ ծառայության լիարժեք կազմակերպման նպատակով պետական լիազոր մարմիններ են ուղարկվում պաշտոնական հարցումներ և գործընկերներին են տրամադրվում ստացված պաշտոնական պարզաբանումները։