Ստուգումների ուղեկցում

Ասոցիացիան ունի բանիմաց և որակավորված փորձագետների հատուկ թիմ, ովքեր իրականացնում են հարկային և այլ պետական մարմինների կողմից Ասոցիացիայի անդամ հաշվապահների հաճախորդների և Ասոցիացիայի գործընկերների մոտ իրականացվող համալիր և թեմատիկ ստուգումների ուղեկցում։ Ծառայության մատուցման նպատակն է վերոնշյալ համալիր և թեմատիկ ստուգումների ողջ ընթացքում ըստ անհրաժեշտության իրազեկել և խորհրդատվություն տրամադրել Ասոցիացիայի անդամներին և գործընկերներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել նրանց օրինական շահերի պաշտպանությունը համապատասխան պետական մարմինների հետ հարաբերություններում։