2017 թվականի մայիսի 24-ին նշվեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության 10 ամյակը

24.05.2017

ՀԳՀՄ 10 ամյակ

2017 թվականի մայիսի 24-ին նշվեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության 10 ամյակը: 10 տարիների ընթացքում Միությունը հասել է էական նվաճումների ՀՀ-ում սոցիալական եռակողմ գործընկերության ձևավորման և զարգացման հարցում՝ ընդլայնելով իր գործունեությունը սոցիալ-տնտեսական ուղղություններով: ՀԳՀՄ տասնամյակին նվիրված շնորհանդեսին մասնակցում էր նաև Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիան՝ ի դեմս Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շնորհավորում է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությանը 10 ամյակի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն և նորանոր ձեռքբերումներ:

Կիսվել սոց․ ցանցերում