2017 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության խորհրդի հերթական նիստին
10.11.2017

2017 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում իրականացվեց ՀԳՀՄ խորհրդի անդամների միջև գործառույթների բաշխում և ոլորտային խմբերի ձևավորում, ներկայացվեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կատարված աշխատանքները: Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Հարկային և Աշխատանքային օրենսգրքերի սպասվելիք վերջին փոփոխությունները: Խորհրդի նիստի ընթացքում ամփոփվեցին նաև ՀԳՀՄ ճյուղային և տարածքային միությունների հերթական ընտրությունների արդյունքները: