2017 թվականի փետրվարի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում

22.02.2017

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2017 թվականի փետրվարի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը:
Քննարկմանը մասնակցում էր նաև «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի» նախագահ Վահագն Համբարձումյանը:
Քննարկմանը Ասոցիացիան նախագծով առաջարկվող փոփոխություների վերաբերյալ հնչեցրեց մի քանի դիտարկումներ, միաժամանակ նախագծից դուրս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թվով 18 առաջարկ, որոնք ամբողջական փաթեթով գրավոր կներկայացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Կիսվել սոց․ ցանցերում