2017 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝ ի դեմս Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հերթական համագումարին
29.09.2017

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան՝ ի դեմս Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության հերթական համագումարին: Համագումարի վերջում տեղի ունեցավ միության խորհրդի կազմի վերընտրություն, որի ժամանակ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը ընտրվեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության խորհրդի անդամ: