2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին

16.07.2018

Վահագն Համբարձումյան

2018 թվականի հուլիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, ՀԳՀՄ խորհրդի անդամ Հակոբ Բաղդասարյանին, ՀԳՀՄ «Տնտեսություն եւ գործարարություն ակումբի» անդամ Սերժ Ղարիբյանին, «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանին և խորհրդի անդամ Լիլիթ Չիչոյանին:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, կարևորելով օրենսդրության կատարելագործման հարցում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցությունը, ընդգծել է, որ մեծ պատիվ է խորհրդարանի հետ աշխատելը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը համագործակցության հուշագրեր է ստորագրել Գագիկ Մակարյանի և Վահագն Համբարձումյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արամ Սարգսյանն ու Հակոբ Հակոբյանը:

Կիսվել սոց․ ցանցերում