2018 թվականի մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ
19.02.2018

2018թ. փետրվարի 19-ից Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հանդիսանում է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամ: 2018 թվականի մարտի 23-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: