2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Նախագահ Վահագն Համբարձումյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Սոցիալական գործընկերության 9-րդ ազգային կոնֆերանսին»
02.11.2018

2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Նախագահ Վահագն Համբարձումյանը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում մասնակցեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Սոցիալական գործընկերության 9-րդ ազգային կոնֆերանսին»: Կոնֆերանսը վերաբերում էր ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներին էներգակիրների, ՏՏ և հեռահաղորդակցման ոլորտներում, ներմուծման-արտահանման գործընթացներում մաքսային բացթողման հնարավորություններին, ինչպես նաև բեռնափոխադրման խնդիրներով պայմանավորված ճանապարհներին (օդային, ցամաքային՝ ներառյալ երկաթգիծ): Կոնֆերանսին պաշտոնական ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի գործատուների գործունեության գլխավոր մասնագետ Վլադիմիր Չուրովիչը և Բիլայն Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: