2018 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը
05.02.2018

2018 թվականի փետրվարի 5-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի կողմից ներկայացված մի շարք հարցեր: