2019 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը մասնակցեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրման արարողությանը

14.05.2019

«Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ստորագրման արարողություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը ստորագրեցին ծրագիր, որով սահմանվում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար: Ծրագրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։

Կիսվել սոց․ ցանցերում