02.05.2019

2019 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցավ ՀԳՀՄ հերթական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԳՀՄ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարված աշխատանքները, պետական մարմինների հետ երկխոսության արդյունքները և խնդիրները, գալիք ամսվա միջոցառումները: Ինչպես նաև ՀԳՀՄ խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի կողմից ներկայացվեցին հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունները:
ՀԳՀՄ խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց տեսակետները հարկային օրենսգրքի փոփոխությունների և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: ՀԳՀՄ ամբողջական կարծիքը և եզրակազությունները կներկայացվեն ՀՀ Կառավարությանը: