2019 թվականի մայիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ
03.05.2019

2019 թվականի մայիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Նիստի ընթացքում ներկայացվեց և քննարկվեց «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի նախագիծը, ԱՄԿ թիվ 81 կոնվենցիայի պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանության վերլուծության արդյունքները և 2018 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը: