2019 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը
26.11.2019

2019 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը մասնակցեց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների իրականացման ռազմավարության» նախագիծը և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների ուղղությունները: Փոխնախարարի խոսքով, ռազմավարության նախագիծը նախանշում է ոլորտի փոփոխությունների հիմնական ուղղությունները: