2021 թվականի հոկտեմբերի 7-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտական կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով շարքի առաջին բաց դասը
07.10.2021

Բաց դասը վարեց Ասոցիացիայի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Համբարձումյանը: Բանախոսը դասի ավարտին պատասխանեց ուսանողների բազմաբնույթ հարցերին:
Բաց դասին մասնակցեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի» դեկան Մարինե Գրիգորյանը և «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը:
Ասոցիացիան իր խորին երախտագիտությունն է հայտնում Համալսարանի ղեկավարությանը` նման հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև Մարինե Գրիգորյանին և Տաթևիկ Եդոյանին` հանդիպումը կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:
«ՀԱՄ-ով ուսանողներ» խորագրով բաց դասերը կրելու են շարունակական բնույթ, որի հիմնական նպատակն է կրթօջախներում բացահայտել իրական ազգային հարստություն հանդիսացող տաղանդավոր ուսանողներին։