2021 թվականի հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

02.07.2021

2021 թվականի հուլիսի 2-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։ 
Հանձնաժողովի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.

  • Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի նախագծի քննարկում և հաստատում։
  • Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների քննարկում։
  • Այլ հարցեր:

Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ և անդամների համաձայնությամբ հանձնաժողովի նոր քարտուղար ընտրվեց Արփինե Սարգսյանը։

Կիսվել սոց․ ցանցերում