2022 թվականի ապրիլի 15-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկայացում» թեմայով Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
15.04.2022

2022 թվականի ապրիլի 15-ին ՀՀ Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկայացում» թեմայով Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ։
Նիստին մասնակցել է նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև քննարկվել են հասարակական կազմակերպությունների կողմից առաջնահերթություն ներկայացնող մի շարք խնդիրներ։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված խնդիրների լուծման մեխանիզմների մշակման և իրականացման վերաբերյալ: