2022 թվականի հունիսի 27-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

27.06.2022

Հանրապետական եռակողմ հանձնաժողով

2022 թվականի հունիսի 27-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։
Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի տեղակալ Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ Էմիլ Հովհաննիսյանը, Նաիրա Օհանյանը և Հասմիկ Չարխչյանը։
Նիստը մեկնարկեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով և օրակարգի հաստատմամբ։
Հաջորդիվ ներկայացվեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը՝ զեկուցող՝ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև այլ օրակարգային հարցեր․

  • Աշխատաշուկայում տիրող իրավիճակի, զբաղվածության ոլորտում իրականացվող հիմնական պետական ռազմավարության, մասնագետների դիֆիցիտի կարգավորման մասին: Ներկայացնող՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
  • Եռակողմ սոցիալական գործընկերության վերաբերյալ իրազեկման և նշանակության մասին: Ներկայացնող՝ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն:

Նիստն ամփոփվեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացմամբ, որում ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան։

Կիսվել սոց․ ցանցերում