2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները
10.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները՝ կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանի ուղեկցությամբ։
Հյուրերին դիմավորեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Հրավիրված ուսանողների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով (Հաջողակ Անձի Մտածելակերպով) ուսանողներ» խորագրով շարքի հերթական բաց դասը, որի թեման էր «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»: Վահագն Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը, կադրային քաղաքականությունը, ինչպես նաև քննարկվեց քոլեջի ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը։
Քննարկումը հագեցած էր նաև ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և ստացան դրանց պատասխանները։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ողջ անձնակազմին՝ համագործակցության, վստահության և արդյունավետ հանդիպման համար: