2023 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ուսանողները

30.10.2023

Հաշվապահական հաշվառում

2023 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ ուսանողները։
Հյուրերին դիմավորեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Հրավիրված ուսանողների համար նախագահի աշխատասենյակում կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց` հաշվապահական հաշվառում մասնագիտությունը ընտրելու դրդապատճառները և ապագայի հետ կապված նպատակները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը և պայմանները։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները», մշտապես կանգնելու է ուսանողների կողքին` նպաստելով նրանց` ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում