2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս նախագահ Վահագն Համբարձումյանի, հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում

04.10.2023

Վահագն Համբարձումյան

2023 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս նախագահ Վահագն Համբարձումյանի, հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում։
Ասոցիացիայի ներկայացուցիչներին դիմավորեցին քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, քոլեջի անձնակազմը և ուսանողները։ Հանդիպմանը հրավիրված էր նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հավաքվածներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը, կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նշանակությունը ոլորտում։
Ասոցիացիայի և Համալսարանի միջև նախկինում կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը ձեռք բերեցին պայմանավորվածություն համագործակցության մի շարք ուղղությունների վերաբերյալ՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրում, լսարանի նորոգում և կահավորում, վարպետաց դասերի անցկացում և ուսումնական պրակտիկաների կազմակերպում Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր հաշվապահական գրասենյակներում։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը՝ համագործակցության, վստահության և արդյունավետ հանդիպման համար:

Կիսվել սոց․ ցանցերում