2023 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից հյուրեր

12.07.2023

Վահագն Համբարձումյան

2023 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։
Հյուրերին դիմավորեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, իսկ արդեն Ասոցիացիայում, շնորհակալական և ջերմ մթնոլորտում, նրանց սպասում էին Համալսարանի նախկին և ներկա ուսանողները, ովքեր աշխատում են Ասոցիացիայում և Ասոցիացիայի գործընկեր գրասենյակներում։
Վահագն Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը, կադրային քաղաքականությունը: Ասոցիացիայի և Համալսարանի միջև նախկինում կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը համատեղ քննարկեցին համագործակցության մի շարք ուղղություններ, այդ թվում՝ կրթական ծրագրերի համատեղ վերանայումներ, ուսանողներին Ասոցիացիայի կրթաթոշակների տրամադրում, լսարանների նորոգում և կահավորում, վարպետաց դասերի անցկացում և ուսումնական պրակտիկաների կազմակերպում։
Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրերին՝ համագործակցության, վստահության և արդյունավետ հանդիպման համար:

Կիսվել սոց․ ցանցերում