2023 թվականի հուլիսի 14-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի միջև
14.07.2023
Համագործակցության շրջանակներում Ասոցիացիաների անդամների միջև կազմակերպվելու են հանդիպումներ, թեմատիկ լսումներ, աշխատանքային քննարկումներ և այլ նմանատիպ միջոցառումներ՝ ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների համատեղ մշակման ու իրագործման նպատակով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Կառուցապատողների Հայկական Ասոցիացիային կտրամադրի Ասոցիացիայի փորձագետների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի փաթեթները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Կառուցապատողների Հայկական Ասոցիացիայի շահառուների գործունեության հետ։