2023 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, խորհրդի անդամներ Սիրանուշ Ներսիսյանը և Նունե Եփրեմյանը մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը

07.07.2023

ՀՊՏՀ

2023 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, խորհրդի անդամներ Սիրանուշ Ներսիսյանը և Նունե Եփրեմյանը մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ու «Ինֆորմատիկա և վիճակագրություն» ֆակուլտետների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին, համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և բոլոր աշխատակիցներին՝ տոնական օրվա կապակցությամբ: Իր ելույթում Վահագն Համբարձումյանը ընդգծեց, որ լինելով 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ և մոտիկից շփվելով ուսանողների նոր սերնդի հետ, ևս մեկ անգամ վերահամոզվեց, որ այո՛, ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները, և որ երկրի բոլոր արժեքաստեղծ կառույցները՝ բիզնեսները, պետական մարմինները, հասարակական միավորումները, եթե ցանկանում են իրենց առաքելության իրականացման ուղին հաղթահարեն պատվով, բարելավեն բոլոր շահառուների շահերը, ապահովեն նրանց տնտեսական բարեկեցությունն ու կյանքի որակը, ապա «դատապարտված են» բևեռվել դեպի կրթօջախները և իրենց ուժերի ներածին չափով աջակցել նոր սերնդի կրթության պատվավոր գործընթացին:

Կիսվել սոց․ ցանցերում