2023 թվականի մայիսի 10-ին տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը

10.05.2023

ՓՄՁ աշխատանքային խմբի նիստ

Այսօր՝ մայիսի 10-ին, տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը՝ ՓՄՁ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչների, պատգամավորների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստին մասնակցում էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և նախագահի տեղակալ Հակոբ Թովմասյանը:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են հարկման հատուկ համակարգերին, դրանց վերջին ու սպասվելիք փոփոխություններին, ինչպես նաև ՓՄՁ աշխատանքային խմբի հետագա նիստերի աշխատանքների պլանավորմանը վերաբերող հարցերին։
ՓՄՁ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՓՄՁ-ին վերաբերող հարկային նախագծերին մանրամասն անդրադառնալ աշխատանքային խմբի առաջիկա նիստի ժամանակ։

Կիսվել սոց․ ցանցերում