2023 թվականի մայիսի 19-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

19.05.2023

Վահագն Համբարձումյան

2023 թվականի մայիսի 19-ին կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին, որպես Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչ, մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և խորհրդի անդամ Նաիրա Օհանյանը։ Նիստի ընթացքում ներկայացվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և hարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, զեկուցողներ՝ Լենա Նանուշյան - ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ, Սամվել Խարազյան - ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով, Իզաբել Աբգարյան - փորձագետ։ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի քարտուղարն էր Էլեն Մանասերյանը` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ։
Նիստն ամփոփվեց փաթեթի վերաբերյալ եզրակացությունների և առաջարկությունների ներկայացմամբ, որում ակտիվ մասնակցություն ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։

Կիսվել սոց․ ցանցերում