2023 թվականի օգոստոսի 2-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Մանթաշյանց Գործարարների Միության միջև
02.08.2023
Համագործակցության շրջանակներում Ասոցիացիայի և Միության անդամների միջև կազմակերպվելու են հանդիպումներ, թեմատիկ լսումներ, աշխատանքային քննարկումներ և այլ նմանատիպ միջոցառումներ՝ ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների համատեղ մշակման ու իրագործման նպատակով:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Մանթաշյանց Գործարարների Միությանը կտրամադրի Ասոցիացիայի փորձագետների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի փաթեթները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Մանթաշյանց Գործարարների Միության գործունեության հետ։