2023 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ հուշագրի ստորագրում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Ակբա բանկի միջև

04.08.2023

Հուշագրի ստորագրում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Ակբա բանկի միջև

Համագործակցության շրջանակում Ասոցիացիայի և Ակբա Բիզնես Ակումբի անդամների միջև կազմակերպվելու են հանդիպումներ, թեմատիկ լսումներ, աշխատանքային քննարկումներ և այլ նմանատիպ միջոցառումներ՝ ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների համատեղ մշակման ու իրագործման նպատակով: Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Ակբա Բիզնես Ակումբին կտրամադրի Ասոցիացիայի փորձագետների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի փաթեթները, որոնք կնպաստեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների իրազեկվածության ապահովմանը, զարգացմանը, մրցունակության բարձրացմանը և օրինական շահերի պաշտպանությանը։

Կիսվել սոց․ ցանցերում