2024 թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի 11-րդ նիստը
13.12.2024
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
Նիստին մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հանձնաժողովի պատգամավորներ, աշխատանքային խմբի անդամ ՔՀԿ ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման կիրառությանը վերաբերող հարցերին և բիզնես ասոցիացիաների անդամների կողմից վճարվող անդամավճարների հարկման մեխանիզմներին:
Հանդիպման ավարտին ամփոփվեցին հնչած առաջարկներն ու հետագա անելիքները: