2024 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվեց առաջին քննությունը

10.10.2024

ՀՊՏՀ և Ասոցիացիա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 10-ին ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվեց առաջին քննությունը «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայից։
Քննությունն առցանց ձևաչափով իրականացվում էր Ասոցիացիայի կողմից վերանորոգված ու ժամանակակից տեխնիկայով համալրված լսարանում, որն անցկացնում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանն ու Ասոցիացիայի անդամ Ռուզաննա Բալայանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց ուսանողներին քննական շրջանի մեկնարկի առթիվ` ընդգծելով, որ ցանկացած քննություն պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն տեսական գիտելիքների ամրապնդման և մասնագիտական ուղու զարգացման համար։
Ուսանողներին ոգևորելու էին եկել նաև քոլեջի կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանը, մի շարք դասախոսներ և Ասոցիացիայի անդամներ։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնած մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված որակավորման քննությունները կրելու են շարունակական բնույթ` նպաստելու ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում