2024 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ֆինանսներ» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների առաջին սեմինարը` ուղղված «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայի հարցերի պարզաբանմանը

11.10.2024

Ասոցիացիա և ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան նախաձեռնել է մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված որակավորման քննությունների անցկացում։
Վերոնշյալ քննություններին նախապատրաստվելու համար Ասոցիացիայում կազմակերպվում են սեմինարներ քննական առարկաների հարցաշարերում ընդգրկված թեմաների վերաբերյալ։
Ս.թ. հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ֆինանսներ» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների առաջին սեմինարը` ուղղված «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայի հարցերի պարզաբանմանը։
Սեմինարը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։
Սեմինարի ավարտին կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Մաղթում ենք հաջողություն առաջիկա քննություններին։

Կիսվել սոց․ ցանցերում