2024 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվեց առաջին քննությունը

17.10.2024

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա և ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվեց առաջին քննությունը «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայից։
Քննությունն առցանց ձևաչափով իրականացվում էր Ասոցիացիայի կողմից վերանորոգված ու ժամանակակից տեխնիկայով համալրված լսարանում, որն անցկացնում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանն ու Ասոցիացիայի անդամ Ռուզաննա Բալայանը։
Քննական շրջանի մեկնարկի առթիվ ուսանողներին շնորհավորելու և ոգևորելու էին եկել նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանը։ Լուսինե Կարապետյանը հաջողություն մաղթեց ուսանողներին` ընդգծելով քննությունների կարևորությունը մասնագիտական ուղու զարգացման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնած մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված որակավորման քննությունները կրելու են շարունակական բնույթ` նպաստելու ուսանողների մասնագիտական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում