2024 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիան ստորագրեցին համագործակցության հուշագիր
05.11.2024
Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և Զբոսաշրջության Նորարարության և Զարգացման Ֆեդերացիան ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ներկա էին երկու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Վահագն Համբարձումյանը և Ալինա Պետրոսյանը, ինչպես նաև կառույցների անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Համագործակցության նպատակն է զբոսաշրջային ոլորտի օրենսդրական դաշտի բարելավումը, ինչպես նաև առկա խնդիրների համար համատեղ լուծումներ գտնելը։
Վերոնշյալ գործընթացներում ներգրավված են լինելու հարկային ոլորտի գիտելիքների մեծ պաշար ունեցող փորձագետներ, ովքեր հաճախ մասնակցում են պետական մարմինների կողմից ոլորտի իրավական ակտերի մշակման գործընթացներին։
Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություններ է ընձեռում և համագործակցության ակնկալիքները դարձնում առավել շահավետ երկու կողմերի համար։
Հուշագիրը ստորագրած կողմերը նշում են, որ ամեն կերպ համադրելու են իրենց փորձը և գիտելիքները` ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու համար: