2024 թվականի փետրվարի 22-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2023-2024թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվան» կրթաթոշակների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը
22.02.2024

2024 թվականի փետրվարի 22-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2023-2024թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվան» կրթաթոշակների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի յոթ ուսանողներ կնքեցին պայմանագրեր` կրթաթոշակի ստացման վերաբերյալ։
Արարողությանը մասնակցում էին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, հարկային ոլորտի ճանաչված փորձագետ, Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, Ասոցիացիայի անդամները, համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, քոլեջի և համալսարանի 2023-2024թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակում կրթաթոշակ ստացած ուսանողները, ուսանողների ծնողները, լրագրողներ և հյուրեր։
Ասոցիացիայի նախագահը շնորհավորեց ուսանողներին և հանդիսավոր արարողությամբ հանձնեց կրթաթոշակի հավաստագրերը։
Շնորհավորական ուղերձով ելույթ ունեցան նաև Հաշվապահների և Աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հավատարիմ է մնում իր կարգախոսին` «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները» և մշտապես կանգնում է ուսանողների կողքին` նպաստելով նրանց` ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացմանը։