2024 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և Հայաստանի Ներդրումային Խորհուրդը ստորագրեցին համագործակցության հուշագիր
05.02.2024
2024 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան և Հայաստանի Ներդրումային Խորհուրդը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ներկա էին երկու կառույցների ղեկավարներ Վահագն Համբարձումյանը, Հովսեփ Պատվականյանը, Հաշվապահների և աուդիտորների ուսումնախորհրդատվական կենտրոնի ղեկավար Վախթանգ Միրումյանը, Հայաստանի Ներդրումային Խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը և Ասոցիացիայի խորհրդի անդամներ։ Համագործակցության նպատակն է բիզնես ոլորտի օրենսդրական դաշտի բարելավումը, ինչպես նաև առկա խնդիրների համար համատեղ լուծումներ գտնելը։ Վերոնշյալ գործընթացներում ներգրավված են ոչ միայն գործարարներ, այլև հարկային ոլորտի գիտելիքների մեծ պաշար ունեցող փորձագետներ, ովքեր հաճախ մասնակցում են պետական մարմինների կողմից ոլորտի իրավական ակտերի մշակման գործընթացներին։ Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություններ է ընձեռում և համագործակցության ակնկալիքները դարձնում ավելի շահավետ երկու կողմերի համար։
Նման համագործակցությունները նոր մշակույթի հիմք են ստեղծում Հայաստանի գործարար միջավայրի համար: Հուշագիրը ստորագրած կողմերը նշում են, որ իրենց փորձի և գիտելիքի համադրումը, ինչպես նաև երկրում դրական փոփոխություններ իրականացնելու վճռականությունն այն հիմքերն են, որոնք դրական արդյունքներ են բերելու ոչ միայն Ասոցիացիայի ու Խորհուրդի անդամներին, այլև բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդու համար: