2024 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող ուսանողները
09.02.2024
2024 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող ուսանողները։
Հրավիրված ուսանողների համար Ասոցիացիայի նախագահի աշխատասենյակում կազմակերպվեց հարց ու պատասխան, որի ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց` հաշվապահական հաշվառում մասնագիտությունը ընտրելու դրդապատճառները և ապագայի հետ կապված նպատակները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը և պայմանները։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան անվանական կրթաթոշակ է տրամադրում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող ուսանողներին 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակից։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները», մշտապես կանգնելու է ուսանողների կողքին` նպաստելով նրանց` ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացմանը։