2024 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ նորոգված և կահավորված համակարգչային լսարանի հանդիսավոր բացման արարողությունը

03.09.2024

Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ նորոգված և կահավորված համակարգչային լսարանի հանդիսավոր բացման արարողությունը

2024թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախաձեռնությամբ նորոգված և կահավորված համակարգչային լսարանի հանդիսավոր բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մի շարք անդամներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։
Հյուրերին դիմավորեց քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը` քոլեջի անձնակազմի և ուսանողների ուղեկցությամբ։
Վահագն Համբարձումյանը հանդես եկավ բացման խոսքով և ընդգծեց, որ տվյալ նախաձեռնությունն, ըստ էության,
ոչ թե բարեգործություն է, այլ երկարաժամկետ և հեռանկարային ներդրում։ Նախագիծը թույլ կտա բարելավել կրթական գործընթացը և կնպաստի տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը։ Արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչ է տեխնիկական հագեցվածությունը և պրակտիկաների ընթացքում տեսական գիտելիքների կիրառման հնարավորությունը:
Շնորհակալական խոսքերով հանդես եկան քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը։
Նախագծի կարևորությունն ընդգծեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Ուսանողներին իրենց մասնագիտության ընտրության հարցում քաջալերեց Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ում հեղինակած «Հաշվապահական հաշվառում» գրքի 25 օրինակ ևս Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի կողմից նվիրաբերվեց քոլեջին։
Հիշեցնենք, որ Ասոցիացիայի և Համալսարանի միջև կնքված Համագործակցության Հուշագրի շրջանակում կողմերը ձեռք էին բերել պայմանավորվածություն համագործակցության մի շարք ուղղությունների վերաբերյալ՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրում, լսարանի նորոգում և կահավորում, վարպետաց դասերի անցկացում և ուսումնական պրակտիկաների կազմակերպում Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հաշվապահական գրասենյակներում, ինչպես նաև մասնագիտական գրքերի թարգմանություն մայրենի լեզվով։ Կարևոր է նշել, որ թվարկված դրույթները կատարվել են։ Մայրենի լեզվով մասնագիտական գրականության թարգմանությունը նույնպես ընթացքի մեջ է։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները», մշտապես կանգնելու է ուսումնական հաստատությունների կողքին` նպաստելով ուսանողների` ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում