2025 թվականի հոկտեմբերի 9-ին «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սյուզաննա Վարդանյանը և «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Թամամ Հովհաննեսյանը կնքեցին համագործակցության հուշագիր

09.10.2025

Հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ն` ի դեմս «Սիգմա Սերվիսիզ» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սյուզաննա Վարդանյանի, և «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը` ի դեմս տնօրեն Թամամ Հովհաննեսյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով. 
1. կրթական ծրագրերի համատեղ մշակում, 
2. ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում, 
3. բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում, 
4. լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հնարավորության ընձեռում։
Շնորհակալություն ենք հայտնում «Մեղրու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։

Կիսվել սոց․ ցանցերում