2025 թվականի մարտի 5-ին «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը և «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանը կնքեցին համագործակցության հուշագիր
06.03.2025
Մարտի 5-ին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ն` ի դեմս «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանի, և «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (Վանաձորի պետական համալսարան)` ի դեմս ռեկտոր Ռուստամ Սահակյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
1. կրթական ծրագրերի համատեղ մշակում,
2. ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
3. բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
4. լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման հնարավորության ընձեռում։
Շնորհակալություն ենք հայտնում «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։