2025 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Նարա Հովհաննիսյանը կնքեցին համագործակցության հուշագիր
23.05.2025
Մայիսի 23-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և մի քանի անդամներ հյուրընկալվեցին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում։
Քոլեջի տնօրենի պարտականություններ կատարող Նարա Հովհաննիսյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթը, կադրային քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև ընդգծեց կրթության կարևորությունը ժամանակակից մրցակցային աշխատաշուկայում հաջողության հասնելու համար։
Հանդիպումը անցավ ակտիվ երկխոսության մթնոլորտում. ուսանողները բարձրաձայնեցին իրենց հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանի, և Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը` ի դեմս տնօրենի պարտականություններ կատարող Նարա Հովհաննիսյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին կրթաթոշակի տրամադրման և աշխատանքի տեղավորման հնարավորություն։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության և վստահության համար։