2025 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, «Ապահով Գործընկեր» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռուզաննա Վիրաբյանը և «Կոտայքի Տարածաշրջանային Պետական Քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Հակոբյանը կնքեցին համագործակցության հուշագիր

27.05.2025

Մայիսի 27-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան` ի դեմս Ասոցիացիայի անդամ, «Ապահով Գործընկեր» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ռուզաննա Վիրաբյանի, և «Կոտայքի Տարածաշրջանային Պետական Քոլեջ» ՊՈԱԿ-ը` ի դեմս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Հակոբյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի` կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.

  • քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
  • բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
  • լավագույն ուսանողներին կրթաթոշակի տրամադրման և աշխատանքի տեղավորման հնարավորություն։

Շնորհակալություն ենք հայտնում Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։

Կիսվել սոց․ ցանցերում