Աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ
Կիսվել սոց․ ցանցերում
11.11.2026

Նոյեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Մերի Ալեքսանյանը։
Հերմինե Թովմասյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները նախագծով առաջարկվող դրույթների վերաբերյալ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ասոցիացիայի առաջարկները ներկայացնել գրավոր՝ հետագա ուսումնասիրության նպատակով։
Ասոցիացիան կարևորում է մասնագիտական համայնքի ներգրավվածությունը օրենսդրական նախաձեռնությունների քննարկման գործընթացում և շարունակելու է ներկայացնել ոլորտի մասնագետների դիտարկումներն ու առաջարկությունները։
Կիսվել սոց․ ցանցերում
