Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստ

03.11.2026

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստ

Նոյեմբերի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Մերի Ալեքսանյանը։
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հարկման հատուկ համակարգերի պայմանները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հիմնական միջոցների ամորտիզացիայի կարգավորումների փոփոխությանը՝ ներդրումները խրախուսելու և տնտեսավարողների համար ճկուն պայմաններ ստեղծելու նպատակով։
Քննարկման ընթացքում իր առաջարկներն ու դիտարկումները ներկայացրեց նաև Հերմինե Թովմասյանը՝ անդրադառնալով քննարկվող կարգավորումներին։
Ասոցիացիան շարունակաբար ներգրավված է ոլորտային քննարկումներում՝ կարևորելով մասնագիտական համայնքի ձայնի ներկայացումն ու գործնական խնդիրների բարձրաձայնումը։

Կիսվել սոց․ ցանցերում

Նկարներ և տեսանյութեր